Առաջին վեց ամսում նախորդ տարվա համեմատ խաղողի գինու արտադրությունը գրեթե կրկնապատկվել է:
Այս ցուցանիշը պայմանավորված է նախորդ տարի մթերումների մեծ ծավալով: Ավելացել է նաև արտահանումը, սակայն փոխարժեքի տատանումը անդրադառնում է բիզնեսի վրա:
Հայկական գինու սպառման շուկայի 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, մասնագետի խոսքով՝ աշխատանք է տարվում արտահանման շուկայի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան