Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Բ.-ին, ով մեղադրվում է իրացնելու նպատակով՝ ՀՀ տարածքով, մաքսանենգությամբ 351 կգ հերոին տեսակի թմրամիջոց տեղափոխելուն մասնակցելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Մ.Բ.-ի տեղափոխումը Երևան: