ԼՂ-ն շրջափակելուց հետո էթնիկ զտման Ադրբեջանի ծրագիրն արդեն իրողություն է, հայտարարել է Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում: ԼՂ-ում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար Հայաստանը միջազգային դատարանին միջնորդել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ: Դատարանը առաջնահերթ լսել է Հայաստանի փաստերը: Հայկական կողմը ներկայացրել է ադրբեջանական հայատյացությունը, հիշեցրել հայերի նկատմամբ վայրագությունները, նաև ԼՂ-ում հայկական բնակավայրերի հայաթափումը: Նշվել է, որ Բաքվի, այսպես կոչված, «մեծ վերադարձի» ռասիստական ծրագրով նախատեսվում է ԼՂ-ում առաջիկայում 100 հազար ադրբեջանցիների բնակեցում: Հայկական կողմը դատարանից հայցել է կիրառել Ադրբեջանին պարտավորեցնող 10 միջոց, այդ թվում` պահանջելով, որ Բաքուն պարբերաբար հաշվետվություններ ներկայացնի դատարանի կարգադրումների կատարման վերաբերյալ:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: