ԼՂ-ից բռնի տեղահանված 1500 ուսուցիչներից 500-ը արդեն հայտագրվել է: Հումանիտար կենտրոնի հերթական ճեպազրույցում իրազեկել են, որ թափուր հաստիքների ամբողջական բազան կհրապարակվի եկող շաբաթ, և ուսուցիչները հնարավորություն կունենան ընտրել դպրոցը: Այս ընթացքում եղել են նաև աշխատանքի ընդունվողներ: Հանրապետության դպրոցներում ավելանում է նաև դասի հաճախող աշակերտների թիվը:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: