ՌԴ ԱԳՆ-ն Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին իսրայելական օդուժի հարվածներն անվանել է Սիրիայի ինքնիշխանության կոպիտ խախտում՝ զգուշացնելով, որ նման գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում զինված էսկալացիայի։
Հինգշաբթի Իսրայելը ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին, որոնք ստիպված են եղել դադարեցնել իրենց գործունեությունը։
«Իսրայելական կողմի այս գործողությունները հանդիսանում են Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ խախտում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։
«Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման համատեքստում նման ուժային գործողությունները հղի են չափազանց վտանգավոր հետևանքներով, քանի որ դրանք կարող են զինված սրացում հրահրել ողջ տարածաշրջանում։ Դա ոչ մի դեպքում չպետք է թույլ տալ»,- ընդգծվում է հաղորդագրությունում: