Հոկտեմբերի 13-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Գալուզինը հանդիպել է ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ջալալիի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Քննարկվել են միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական թեմաներ։ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի դիտարկման համատեքստում կարևորվել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ռիթմիկ աշխատանքի վերսկսումը: