Այսօր Բիշքեկում աշխատանքն է սկսել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։
Գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները բանակցություններ կվարեն նեղ և ընդլայնված կազմերով, ակնկալվում է մի շարք համատեղ փաստաթղթերի ընդունում։
Գագաթնաժողովին մասնակցում են Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, նաև Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի նախագահները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ժամանի Բիշքեկ։