Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 12-13-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, խարդախության՝ 8, անձնական ունեցվածքի գողության` 5, սպանության փորձի, խոշտանգման, կողոպուտի, բնակարանային գողության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, սուտ մատնության և դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, խարդախության, գույքի ոչնչացման և ավտոմեքենայի գողության՝ 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: