Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձևը և համանուն խորհրդատվությունը: Բանաձևը դատապարտում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, արձանագրում, որ Լեռնային Ղարաբաղում առկա են էթնիկ զտումների իրականացման հիմնավոր կասկածներ։