Բաքվի Յասամալի շրջանային դատարանում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի գործով նախա-դատավարական նիստը: Նրան առաջադրվել է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության» շինծու մեղադրանք: ԼՂ-ի բնակչին սպառնում է 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է հուլիսի 29-ին՝ ադրբեջանական ապօրինի անցակետից` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ՝ բուժման նպատակով Հայաստան գալու ճանապարհին:
Մանրամասները` ռեպորտաժում: