ԼՂ-ից բռնի տեղահանված աշակերտները շարունակում են համալրել Հայաստանի կրթական հաստատությունները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ 13 443-ն արդեն իսկ ընդգրկվել են հանրակրթական դպրոցներում:
Ըստ այդմ՝ Երևանում՝ 4239, Կոտայքում՝ 2334, Արարատում՝ 1866, Արմավիրում՝ 1161, Լոռիում՝ 796, Գեղարքունիքում՝ 672, Արագածոտնում՝ 600, Շիրակում՝ 552, Սյունիքում՝ 536, Տավուշում՝ 406, Վայոց ձորում՝ 279 անձ:
Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ 208 բուժառու շարունակում է իր առողջության վերականգնումը տարբեր բուժհաստատություններում: 56 բուժառուի վիճակը ծանր է, 10-ինը՝ ծայրահեղ ծանր, ավելի քան 2 տասնյակ մարդ դուրս է գրվել առողջացմամբ, իսկ 20-ից ավելի բուժառու շարունակում է բուժումը արտերկրում:
Առողջության պահպանման առաջնային օղակներում ԼՂ-ից բռնի տեղահանված 26 512 անձ է կցագրվել: