Միանվագ 100-հազարական դրամներն այս պահի դրությամբ ստացել է առավել քան 81 հազար անձ: Աջակցության գումարներն արդեն իսկ փոխանցվել են: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Նախորդ շաբաթվա ընթացքում այս գումարները փոխանցվել էին 52 600 անձի: Այսօրվա տվյալներով՝ արդեն 29 078 անձի ևս փոխանցվել են գումարները, որից 14 593-ը անչափահասներ են: Այսինքն՝ առավել քան 80 հազար անձի փոխանցվել են միանվագ գումարները, մյուսների դիմումները մշակման փուլում են»,- ասաց նա:
Նազելի Բաղդասարյանը նաև տեղեկացրեց, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հյուրանոցներից ու հյուրատներից արդեն իսկ տեղափոխվում են վարձակալած բնակարաններ: Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ Կառավարությունը ավելի քան 58 հազար մարդու կեցավայր է տրամադրել: