Երևանի նորընտիր քաղաքապետը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ կից հրապարակելով երդմնակալության արարողությունից լուսանկարներ.
«Սիրելի՛ երևանցիներ,
Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք, հարմարավետ քաղաք... քաղա՛ք, որտեղ երևանցու ցանկություններն ու պահանջներն առաջնահերթ են:
Ուստի մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու ենք Երևանին և երևանցուն, քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»: