Հոկտեմբերի 10-ին գումարված Երևանի նորընտիր ավագանու արտահերթ նիստում ավագանու քվեարկությամբ Երևանի քաղաքապետ ընտրվեց Տիգրան Ավինյանը:
Ստանձնելով Երևանի քաղաքապետի լիազորությունները` Տիգրան Ավինյանը երդվեց.
«Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների։
Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար,
պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը,
ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին,
աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որ միտված կլինի իմ համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը»։
Նորընտիր քաղաքապետի երդման տեքստն ի պահ հանձնվեց Երևան քաղաքի պատմության թանգարան: