Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին աջակցելու համար այս պահի դրությամբ Կառավարությունը տարբեր ծրագրերով հատկացրել է շուրջ 100 միլիոն դոլար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ գումարների մի մասն արդեն իսկ հասել է հասցեատերերին, մյուս մասը կհասնի առաջիկա ամիսներին, տարբեր ծրագրերի շրջանակներում»,- գրել է վարչապետը: