Ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի նախագահ Էրսին Թաթարի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան։ Նա մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, կմասնակցի Հյուսիսային Կիպրոսի մշակույթի օրերի շրջանակներում Բաքվում նախատեսված միջոցառումներին:
Թաթարի հետ Ադրբեջան է մեկնել նաև 200 հոգուց բաղկացած պատվիրակություն, որում, բացի պաշտոնատար անձանցից, ընդգրկված են գործարարներ, զբոսաշրջության, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, ներդրողներ: