Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (МГИМО) իրականացնում է «Դպրոցականների միջազգային օլիմպիադա»:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ օլիմպիադայի հաղթողները հնարավորություն կստանան անվճար հիմունքով ուսանելու ՌԴ ԱԳՆ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի բակալավրիատում կամ օտարերկրյա քաղաքացիների համար նախապատրաստական ֆակուլտետում, իսկ մրցանակակիրները՝ պորտֆոլիոյի մրցույթի հիման վրա, առաջնահերթության կարգով սովորելու վճարովի համակարգում:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. նոյեմբերի 10-ն է:
Օլիմպիադայի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ https://int-olymp-mgimo.ru. կայքէջից:
Կոնտակտային անձ՝ Եկատերինա Ալեքսեյի Շուվալովա, հեռ.՝ +7-985-439-24-78: