Արժույթի միջազգային հիմնադրամը իր վերջին զեկույցում փոխել է Հայաստանի տնտեսական աճի այս տարվա կանխատեսումը՝ 5.5-ի փոխարեն դարձնելով 7 տոկոս: Հայաստանում կառույցի ներկայացուցիչը աճը կապում է աշխատուժի և կապիտալի ներհոսքերի հետ: Վերջին երկու տարում տնտեսությունում գրանցվող բարձր աճի տեմպերը ազդակ են նաև ներդրողների համար:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: