Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի միջազգային օդանավակայաններին՝ հայտնել է SANA գործակալությունը:
Վերջինիս տվյալով՝ երկու օդանավակայանների աշխատանքն ընդհատվել է։ Սիրիայի որոշ քաղաքական գործիչներ տեղեկացրել են, որ ավերվել են օդանավակայանների թռիչքուղիները, իսկ Հալեպի մոտ ոչնչացվել է ռազմաբազա:
Հարձակումների նպատակը, ըստ աղբյուրների, Սիրիայի տարածք օդային ճանապարհով իրանական զենքի առաքումը դադարեցնելն է։