Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցություն տրամադրելու ևս մեկ նախագիծ, որով յուրաքանչյուր անձի վեց ամիս կհատկացնի 50-հազարական դրամ: Մեր հայրենակիցների համար կառավարությունը աջակցության ծրագրեր ունի նաև կրթության ոլորտում: Սահմանամերձ բնակավայրերում ուսուցիչների թափուր հաստիքները լրացնելու դեպքում նրանք կստանան 30 տոկոս աշխատավարձի հավելում, որոշ դեպքերում նաև լրացուցիչ 50-հազարական դրամ: