Հոկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի պետ Անշուման Գորին (Anshuman Gaur)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկվել են երկկողմ և բազմակողմ ոլորտներում քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու մի շարք հարցեր։