Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է համաֆինանսավորել 2020, 2021, 2022 և 2023 թվականների սուբվենցիայի ծրագրերը պետբյուջեից՝ 2 մլրդ 252 մլն դրամի չափով: Գումարը կհատկացվի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետների աշխատակազմերին՝ 14 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է Արագածոտնի մարզ՝ 30 միլիոն դրամ, Արարատի մարզ՝ 208 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 118,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 647 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 115 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 1 միլիարդ 119 միլիոն դրամ և Վայոց ձորի մարզ՝ 33 միլիոն դրամ։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ կառավարությունն ընթացիկ տարում արդեն շուրջ 303 ծրագրի համար ֆինանսավորել է 18 միլիարդ 556 միլիոն դրամ:
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է այն ծրագրերը, որոնք Կառավարությունն այդ փաթեթով ֆինանսավորում է: Այսպիսով, Արագածոտնի մարզում՝ Թալին համայնքի Լուսակն բնակավայրի 4-րդ փողոցի 362 գծմ հատվածի ասֆալտբետոնե պատվածքի հիմնանորոգում, Խրիմյան փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 1 հասցեում նոր գերեզմանատան կառուցման աշխատանքներ, Արարատի մարզում՝ Վեդի և Լուսառատ բնակավայրերի բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգում, Զանգակատուն բնակավայրի կենտրոնական փողոցի և Պ. Սևակ փող. 1-ին փակ․ 430 գծմ հատվածի, Նոյակերտ բնակավայրի Նոյ և Րաֆֆու փողոցների վերանորոգում ասֆալտապատմամբ, Արմավիրի մարզում՝ Փարաքար համայնքի Բաղրամյան, Այգեկ, Նորակերտ, Արևաշատ, Մուսալեռ, Մերձավան, Պտղունք, Փարաքար բնակավայրերում խաղահրապարակների կառուցում և գոյություն ունեցող խաղահրապարակների վերանորոգում և վերազինում, Արտամետ բնակավայրի Գ. Նժդեհ փողոցի և Գ. Նժդեհ փողոցը Արաբոյի փողոցին կապող հատվածի, Արաբոյի փողոցի, Շենիկ բնակավայրի Մ.Մելքոնյան փողոցի վերևի և ներքևի հատվածների ասֆալտապատում, Լուսագյուղ բնակավայրում պոմպակայանի կառուցում, Գեղարքունիքի մարզում՝ Սևան բնակավայրի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում, Վաղաշեն բնակավայրում խմելու ջրագծերի համակարգի կառուցում և վերանորոգում, Լիճք բնակավայրում խմելու նոր ջրագծերի կառուցում, Մարտունի, Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Վ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս բնակավայրերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատում, Կոտայքի մարզում՝ Եղվարդ, Արագյուղ, Քասախ, Պռոշյան բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքներ, Մարմարիկ բնակավայրի 3-րդ, 9-րդ փողոցների և 11-րդ փողոցի 1-ին փակուղու կապիտալ վերանորոգման` ասֆալտապատման աշխատանքներ, Սյունիքի մարզում՝ Քաջարան բնակավայրի Տերյան, Բակունցի, Շիրվանզադե, Լեռնագործների փողոցներում և Լեռնաձոր բնակավայրում պուրակների, մարզահրապարակների և խաղահրապարակների կառուցում, Կապան բնակավայրի թիվ 5 երթուղու հարևանությամբ հանգստի գոտու կազմակերպում, Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր բնակավայրի Մյասնիկյան փողոցի ասֆալտապատում, Վարդահովիտ բնակավայրի խմելու ջրի արտաքին ցանցի վերակառուցում :