Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի՝ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով գործի քննությանը նրա փաստաբանը միջնորդել է հետաձգել նիստը՝ պատճառաբանելով, որ կողմերը հաշտության համաձայնություն կնքելու հնարավորություն ունեն: Թե ինչ համաձայնության մասին է խոսքը, «Լուրերի» հետ զրույցում փաստաբանը հրաժարվել է մանրամասնել:
Ի դեպ, Վաչագան Ղազարյանն արդեն մեկ անգամ դատախազության հետ կնքել է հաշտություն. նա «Եռաբլուրի» 4 հողատարածք վերադարձրել է պետությանը:
Մանրամասները` ռեպորտաժում: