Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ՝ հայտարարել է Կրեմլի խոսնակը: «Այժմ ռուս խաղաղապահները դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է՝ հայ բարեկամների հետ շփումները, իհարկե, կշարունակվեն:
Մեկնաբանելով Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե ռուս խաղաղապահները դուրս են գալիս ԼՂ-ից, ուրեմն պետք է գնան Ռուսաստան»՝ Կրեմլի խոսնակը նշել է՝ խաղաղապահ զորակազմի վերատեղակայման հնարավորության հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում չի քննարկվել։
Մանրամասները՝ ռեպորտաժում: