Լեռնային Ղարաբաղում ծանր վիրավորված երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած մեկ տուժած էլ տեղափոխվել է Իսպանիա: Կառավարության հումանիտար կենտրոնի տվյալով՝ մոտ երկու տասնյակ բուժառուներ էլ տեղափոխվել են Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա և Բուլղարիա։ Հանրապետության բուժհաստատություններում բուժումը շարունակում է ԼՂ-ից բռնի տեղահանված 264 քաղացի՝ այդ թվում յոթ երեխա:
Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում։