Հոկտեմբերի 11-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի հեռանկարների, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ։ Բայրամովը նշել է, թե Բաքուն հետաքրքրված է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների դրական արդյունքով: Նա ասել է, թե «տարածաշրջանում կայունություն հաստատելու պատմական հնարավորություն է ստեղծվել»։ Բայրամովը Տոյվո Կլաարին հայտնել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերաինտեգրման գործընթացը շարունակվում է, և որ ԼՂ հայերը հեռացել են ինքնակամ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։