ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները Հայաստանի հետ, Պուտինն ու Փաշինյանը քննարկելու հարցեր ունեն:
Նա ասել է, որ երկու առաջնորդների վերջին խոսակցությունների ընթացքում եղել են «որոշ բովանդակային պահեր»:
«Նրանք կարող էին հանդիպել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովին, եթե Փաշինյանն անձամբ գար։ Պուտինը բանակցություններ կվարի նախագահ Իլհամ Ալիևի հետ և կքննարկի Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ու հայերի խաղաղ ինտեգրման հարցերը»,- ասել է Ուշակովը։