ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ, հղում անելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հոդվածին, նշել է, թե վերջինիս պնդումներն այն մասին, որ ԱՄՆ-ն միջամտում է Հարավային Կովկասի գործերին, իրականությանը չեն համապատասխանում:
«Հարավային Կովկասում մեր միակ նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերություններում խաղաղության ու կայունության ապահովումն է, ինչպես նաև ԼՂ ժողովրդի իրավունքների ու հումանիտար կարիքների պաշտպանության ապահովումը»,- ասել է նա
Միլլերը նաև նշել է, որ հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյի` տարածաշրջանային այցի վերաբերյալ հատուկ հայտարարություններ այս պահին չկան: