2023-ի 8 ամսում բացահայտվել է աշխատողներին չգրանցելու 1.360 դեպք, տուգանքի տեսքով բյուջե է մուծվել 340 մլն դրամ: Իսկ երրորդ եռամսյակում շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 21 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 21 դեպք: Անբարեխիղճ գործատուներին բացահայտելու պարտավորությունը Պետեկամուտների կոմիտեինն է:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում։