Բաքուն չի պատրաստվում ընդունել Փարիզի միջնորդական ջանքերը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ ԱՊՀ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին: Դատապարտելով Արևմուտքի դերակատարումը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ բարձր է գնահատում Մոսկվայի միջնորդական ջանքերը: