Դպրոցների ֆինանսավորման նոր կարգի ներդրումից որոշ դժգոհությունները և թյուրըմբռնումները բնական են, կարծում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը: Ժաննա Անդրեասյանը համոզված է՝ ֆինանսավորման նոր կարգը շատ ավելի թափանցիկ է և դպրոցի համար նոր հնարավորություններ է բացում: Նոր կարգի ներդրմամբ՝ դպրոցների 51 տոկոսում ուսուցիչների աշխատավարձի դրույքաչափը բարձրանում է, միայն 4.5 տոկոսի դեպքում է նվազում:
Հեղինակ՝ Աննա Զախարյան