ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում ելույթ է ունեցել Լատվիայի ԱԳ նախարար Կրիշյանիս Կարինշը և անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին:
«Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո ես կապ եմ հաստատել երկու երկրի հետ և կոչ եմ արել կառուցողական երկխոսության, որը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի:
Իրավիճակի դեէսկալացիան կնպաստի Հարավային Կովկասի կայունությանը և օգուտ կբերի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։ Եվրախորհրդի հիմնական սկզբունքները, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության կարևորությունը և օրենքի գերակայության ապահովումը, ինչպես նաև ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը, քաղաքական վեճերի բացակայությունն ու միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելը պետք է լինեն մեզ բոլորիս առաջնորդող սկզբունքները։ Մենք պատրաստ ենք աջակցելու, որպեսզի գտնվեն կառուցողական ուղիներ, որոնք կօգնեն Եվրոպական խորհրդին ներգրավված լինել վստահության ամրապնդման և երկարաժամկետ կարգավորման գործում, որտեղ մարդու իրավունքները լիովին պաշտպանված կլինեն, իսկ մարդասիրական խնդիրները՝ լուծված»,- ասել է լատվիացի դիվանագետը: