ԵԽԽՎ-ն պետք է ինքնամաքրվի և դադարեցնի ավտորիտար պետությունների անդամակցությունը, նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ կազմակերպության աշնանային նստաշրջանի նիստում իր ելույթի ժամանակ:
«Տարօրինակ է, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման վերաբերյալ զեկույց է ներկայացնում, մինչդեռ միայն վերջերս Լեռնային Ղարաբաղում իրականացվեց բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտում»,- ասել է Գևորգյանը։
Նա նշել է, որ աջ ծայրահեղական գաղափարախոսությունները հիմնականում բաղկացած են ազգայնական, այլատյաց, ռազմատենչ և ավտորիտար տրամադրություններից, որոնք տասնամյակներ շարունակ առկա են եղել Ադրբեջանում։