Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցությանը, ԵՄ կողմից տրամադրվող ոլորտային աջակցությանը և համատեղ իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին առնչվող մի շարք հարցեր։
Վահան Քերոբյանը հյուրերին համառոտ ներկայացրել է տնտեսության արդիականացման միջոցառումը, գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմը։
Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել նաև «Հայկական կոնյակի» նոր անվանման, վերաբրենդավորման և շուկայահանման գործընթացներին, ձեռներեցության ոլորտի աջակցության ծրագրերին, գինեգործության ոլորտի ռազմավարությանը, և արտահանման խթանմանը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության հեռանկարներին։