Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին տեղեկացրին Արարատի մարզպետի աշխատակազմից:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը:
Մարզի ղեկավարն ու դեսպանը քննարկել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արարատի մարզում ապաստան գտած մեր հայրենակիցների խնդիրները, Ֆրանսիայի կողմից հայ ժողովրդին տրամադրվող օգնությունը, երկկողմ հարաբերություններին ուղղված մի շարք այլ հարցեր։
Մարզի ղեկավարը շնորհակալություն է հայտնել մարզ այցելելու, մշտապես և հատկապես ճգնաժամային օրերին հայ ժողովրդի կողքին լինելու և աջակցելու համար։