Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, կաշառք տալու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» 49-ամյա վարորդին:
Պարզվել է, որ նա սթափության ստուգումը չանցնելու և ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու համար վարչական արձանագրություն չկազմելու դիմաց ՊԾ ծառայողին առաջարկել էր երկու 20000-դրամանոց և մեկ այլ թղթադրամ:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
49-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: