Սքայբոլ ընկերությունը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ 2023 թ. հոկտեմբերի 14-18-ը կազմակերպում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության միջազգային փառատոն։ Փառատոնին այս տարի մասնակցելու են ավելի քան 20 օդապարիկներ ՀՀ-ից և արտերկրից՝ Բրազիլիա, Բուլղարիա, Գերմանիա, Լատվիա, Լեհաստան, Ղազախստան, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Վրաստան: Այդ մասին հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից:
Փառատոնը նպատակ ունի տեղացիների և միջազգային հանրության շրջանում բացահայտել Հայաստանի արկածային տուրիզմի հնարավորությունները, նմանօրինակ փառատոները դարձնել ամենամյա, համալրել աշխարհում կազմակերպվող լավագույն փառատոների շարքը։
Փառատոնը բաղկացած կլինի երկու փուլից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլը իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնիի, Ապարանի օդային տարածքում։ Մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ։
14.10.2023
Առաջին թռիչք. Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Երկրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 17։00-18։30
15.10.2023
Երրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 07։30-09։00
Չորրորդ թռիչք. Հանրապետության հրապարակ - 17։00-18։30
16.10.2023
Հինգերորդ թռիչք. Գառնի համայնք - 07։00 - 09։00
Վեցերորդ թռիչք. Գառնի համայնք - 17։00 - 18։30
17.10.2023
Յոթերորդ թռիչք. Գառնի համայնք - 07։00-09։00
Ութերորդ թռիչք. Գառնի համայնք -17։00-18։30
18.10.2023
Իններորդ թռիչք. Ապարանի ջրամբար - 07։30-09։00