Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում Մարիա Պեյչինովիչ Բուրիչն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանը, նշել, որ պետք է անել հնարավորը նրանց վերադարձի համար:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն էլ անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: Վարդանյանը հայտարարել է.
«Ցավոք, կեղծավորությունն այն մակարդակի է հասել, որ հեշտ է խոսել որևէ բանի մասին՝ առանց ինքդ քեզ նայելու: Դուք ոչինչ չեք ասում հակահայկական հռետորաբանության մասին, որը կա Եվրոպայի Խորհրդի որոշ երկրներում: Դուք չխոսեցիք նաև պետականորեն հովանավորվող ծայրահեղ աջ գաղափարախոսությունների մասին»,- ասել է Վարդանյանը, հավելել, որ դեմ է քվեարկելու նախագծին:
Մանրամասները՝ տեսանյութում։