Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Մեր յուրահատկությունը բխում է այն քաղաքականությունից, որը տարիներ շարունակ Վրաստանը վարում է հարևանների նկատմամբ։ Այս վստահությունն այն է, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի մեր բարեկամներին՝ ընդհանուր տարածաշրջանային վստահություն ձևավորելու համար»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։