Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը արտահերթ զեկույց է հրապարակել, որում ներկայացված են Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմում ադրբեջանական հանցավոր արարքները: Փաստահավաք խմբերը զրուցել են բռնի տեղահանվածերի հետ, արձանագրել նրանց վկայությունները: Այսօր էլ անհետ կորած երեխաների թիվը դեռ հստակ չէ, զեկույցում նշվում է, որ կառույցն առավել ընդգրկուն կուսումնասիրի նաև ընտանիքներից բաժանվածների և առանց ուղեկցության երեխաների մասին տվյալները:
Մանրամասները՝ տեսանյութում: