Բաքուն նախատեսում է մինչև տարեվերջ էներգետիկ ոլորտի վերականգնման համար սարքավորումներ փոխանցել Կիևին:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ տեղի է ունեցել նախարար Գերման Գալուշենկոյի և Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Սեյմուր Մարդալիևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին օգնության տրամադրումը և նավթագազային ոլորտում համագործակցության խորացումը:
Գլուշչենկոն ասել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում Ադրբեջանի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում, և հույս հայտնել, որ այն կակտիվանա:
2022 թ. փետրվարից ի վեր Ուկրաինան Ադրբեջանից ստացել է 10 բեռ հումանիտար օգնություն էներգետիկ ոլորտի համար: Իսկ մինչև 2023 թվականի ավարտը սպասվում է նաև բաշխիչ ցանցերի վերականգնման նոր սարքավորումների հաջորդ խոշոր խմբաքանակի տրամադրումը: