Վրաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «ամենաճիշտ ընտրությունն է», հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մեկնաբանելով, որ այդ հարցում պետք է հաշվի առնել թե՛ պատմական կապերը, թե՛ աշխարհագրական գործոնները:
«Նույնը մենք ակնկալում ենք Հայաստանից։ Եվ եթե հայկական կողմը համաձայնի, մենք անմիջապես կսկսենք համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ, երկկողմ և եռակողմ հանդիպումներն այստեղ՝ Վրաստանում»,- ասել է Ալիևը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վերահաստատել է իր աջակցությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել միանալու խաղաղ գործընթացին։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև «միջին միջանցքի զարգացումը»։
Մանրամասները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: