Անհետաձգելի բժշկական օգնության ZAKA ծառայության կամավորները Իսրայելի հարավային շրջանում՝ Ռեիմ կիբուցում անցկացված երաժշտական փառատոնի մասնակիցների 260 մարմին են հայտնաբերել, գրում է The Jerusalem Post-ը: Հաղորդվում է՝ նրանք սպանվել են ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից:
Նշվում է, որ փառատոնի սպանված մասնակիցների ընդհանուր թիվը կարող է ավելին լինել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փառատոնի կազմակերպչի՝ 22-ամյա Շանի Լուկի դին նրա մայրը ճանաչել էր ոտքի դաջվածքով: Աղջկա մասնակցությամբ տեսանյութը հայտնվել էր սոցցանցերում: Դրանում պաղեստինցի զինյալները վիրավոր աղջկան տեղափոխում էին բաց թափքով մեքենայով: