ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Գեղարքունիքի մարզում այցելել է բռնի տեղահանված քաղաքացիների համար սննդի պատրաստման, ապահովման կետ։
«Դոն ֆիշ» ՍՊԸ-ն հոկտեմբերի 1-ից շուրջ 1600 բռնի տեղահանվածի ապահովում է երեքանգամյա սնունդով, որը մատակարարվում է մարզում` պետության աջակցությամբ կացարանով ապահովված քաղաքացիներին։ Ընկերությունում այս պահին աշխատում է 40 մարդ։
Նախարարին ներկայացվել է սննդի պատրաստման և մատակարարման գործընթացը։
Սանոսյանը մարզում այցելել է նաև «Արևիկ» առողջարան և հանդիպել բռնի տեղահանվածների հետ։ Այս պահին առողջարանային կենտրոնում ապաստանել է 218 հոգի։
Նախարարը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող աջակցման ծրագրերը, պատասխանել հուզող հարցերին, որոնք վերաբերել են երեխաների կրթական գործընթացի անխափան կազմակերպմանը, այլ վայրերում բնակարան գտնելու գործընթացներին, ինչպես նաև Կառավարության երկարաժամկետ ծրագրերին։