ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել նաև Գեղարքունիքի մարզպետարանում։
Ինչպես տեղեկացրին ՏԿԵ նախարարությունից՝ նախարարը հանձնարարել է պատշաճ կերպով կազմակերպել մարզում հաստատված բռնի տեղահանվածների կարիքների բավարարումը, հետևել, որպեսզի երեխաները պարտադիր հաճախեն դպրոց։
Սանոսյանը հանձնարարել է գույքագրել մարզում ազատ բնակարաններն ու տները, որպեսզի քաղաքացիները հյուրանոցներից աստիճանաբար տեղափոխվեն հիմնական բնակության վայրեր։
Նախարարը հանձնարարել է նաև գույքագրել մարզում թափուր աշխատատեղերը և ըստ մասնագիտության ու կարիքի` բռնի տեղահանվածներին տեղավորել աշխատանքի։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը զեկուցել է մարզում կատարված աշխատանքը, ներկայացրել վիճակագրություն։
Գեղարքունիքի մարզում այս պահի հաստատված է 4707 բռնի տեղահանված, որոնցից 1155-ը` հյուրանոցներում։