ՆԱՏՕ ԽՎ-ի շրջանակներում հանդիպում ունեցանք Բելգիայի պատվիրակության անդամների հետ։ Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի Ֆեյսբուքի էջում:
«Քննարկեցինք ԼՂ-ից բռնի տեղահանված քաղաքացիների կարիքների հետ կապված հարցեր։
Ընդգծեցինք Հարավային Կովկասում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և դրանում ԵՄ-ի և անդամ պետությունների դերի կարևորությունը»,- նշված է գրառման մեջ: