Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնել են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:
ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, «ԼՂ հայերի վերաինտեգրման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի շուրջ»:
Բայրամովը կրկին հայտարարել է, թե Ադրբեջանն էթնիկ զտումներ չի իրականացրել՝ նշելով. Ղարաբաղի հայերն ինքնակամ են լքել տարածաշրջանը: