ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ԼՂ-ում մնացած մարդկանց որոնման վերաբերյալ:
«Մեր թիմերը շարունակում են Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցներին, հիվանդներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Վերջին օրերին մեր այցելությունների ժամանակ բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ: Այցելություններին մասնակցում են նաև մեր բժիշկները, նրանք իրականացնում են խոցելի անձանց առողջական վիճակի գնահատում՝ ապահովելով նրանց բժշկական կարիքները»,- գրված է կազմակերպության միկրոբլոգում։