ԿԳՄՍՆ-ի տրամադրած տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 9-ի դրությամբ 9082 երեխա ընդգրկվել է հայաստանյան կրթական հաստատություններում: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Վարչապետի մամուլի քարտուղարը ներկայացրեց նաև նրանց բաշխվածությունը՝ ըստ մարզերի. Երևանում՝ 2910, Կոտայքում՝ 1561, Արարատում՝ 1322, Արմավիրում՝ 790, Լոռիում՝ 472, Գեղարքունիքում՝ 441, Արագածոտնում՝ 430, Սյունիքում՝ 390, Շիրակում՝ 342, Տավուշում՝ 258, Վայոց ձորում՝ 166: