ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Եղիշե Կիրակոսյանին, Լիպարիտ Դրմեյանին և Արամ Արամյանին Նիդերլանդների Թագավորություն գործուղելու մասին:
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և գրասենյակի միջպետական վեճերով Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ Արամյանին 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված 2 ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և քննարկումներ անցկացնելու նպատակով»,- նշված է որոշման մեջ: